Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նանի Օսկանյանը նույնպես զբաղվում է բարեգործությամբ

Նանի Օսկանյանը նույնպես զբաղվում է բարեգործությամբ
15.06.2012 | 01:57

Հաստատված օրինաչափություն է` արտաքին գործոց նախարարների տիկնայք զբաղվում են բարեգործական ծրագրերի իրականացմամբ:
Չնայած բացառություն կա, ինչն էլ երևի օրինաչափության հաստատումն է: Խոսքը նույնպես ԱՄՆ-ի քաղաքացի, Ալիկ Արզումանյանի տիկնոջ` Մելիսա Բրաունի մասին է, որին, ի տարբերություն Նանիի, Արմինեի (Հովհաննիսյան), գիտենք ոչ միայն որպես անբասիր հայերենով խոսողի, այլև հայոց մեջ մարդու իրավունքների համար պայքարողի, դատախազության առջև` մարտի 1-ի զոհերի, քաղբանտարկյալների կանանց ու մայրերի շարքում տարիներ շարունակ հավասարը հավասարին կանգնողի:
Ի դեպ, ճիշտ կաներ ամերիկյան մեծ տիկին Մարի Յովանովիչը` պրոյեկտ մտահղանար ոչ թե հայաստանյան ԱԳ նախարարների մասով. հիշենք. նա ուզում էր Րաֆֆի Հովհաննիսյանին, Ալիկ Արզումանյանին և Վարդան Օսկանյանին հավաքել «մի տանիքի» տակ, ստեղծել կուսակցություն, ինչն էլ տապալվեց, որովհետև Օսկանյանի «տեղական» հայրիկն այնպես էր զզվում «յանկիներից», որ չթողեց Օսկանյանը մաս կազմի այդ պրոյեկտին, այլ նրանց տիկնանցով պետք է կառուցեր այդ պրոյեկտը, որովհետև նրանք գունեղ ու հետաքրքիր են` ամենքը յուրովի:
Բացառություն չէ նաև նախկին արտգործնախարարի տիկին Նանի Օսկանյանը, որին շատ հաճախ կարող ես տեսնել «Մարիոթ-Արմենիայի» բակի սրճարանում` արտասահմանյան, սփյուռքահայ հյուրերի հետ ակտիվ քննարկումների մեջ ներսուզված:
Արդյո՞ք այդ քննարկումներում որևէ տեղ ունի խնդիրը, որը ստորև ներկայացնելու ենք, չգիտենք, բայց գիտենք, որ` «Առաջինը` երեխաներին» ԲՀԿ-ն… ներողություն, բայց սա ձեր իմացած ԲՀԿ-ն չէ, սա բարեգործական հիմնադրամ է, որը Նանի Օսկանյանի անմիջական մասնակցությանբ ապահովում է հայ երեխաների արժանապատիվ ապագան:
Եվ ուրեմն` ամերիկահայ պարոն Թարթարօղլու կողմից բարեգործական նպատակներով այդ ԲՀԿ-ին տրամադրված 35 միլիոն դրամով պետք է վերանորոգվեր Դիլիջանի թիվ երկու` 2006-ին Նանի Օսկանյանի հիմնադրամին անհատույց օգտագործման նպատակով տրված, տիպային մանկապարտեզի 900 քմ-ով (կից` 1500 քմ հողատարածքով, գույքի օտարման դեպքում` նախապատվությամբ տրամադրված) մասնաշենքը:
Վերանորոգված մանկապարտեզը պետք է «ապաստան» դառնար Դիլիջանի անապահով խավի երեխաների համար, ովքեր այնտեղ պետք է անվճար սնվեին, դասընթացներին մասնակցեին մինչև ժամը 19-ը:
Վերանորոգվելը` վերանորոգվեց: Բարեգործ տիկինը վերանորոգված մանկապարտեզի դռներն այնուհետև փակեց-գնաց: Մինչև այսօր: Այդ տարիներին Դիլիջանի թիվ երկու մանկապարտեզի «մույս» մասնաշենքում երեխաների թիվը գնալով աճեց, սակայն փակ դռների «հետևում» տեղի չունեցած «բարեգործությունը» այլևս հնարավորություն չէր տալիս «ծավալվելու», և երեխաները` «նեղ լինի, տեղ լինի» սկզբունքով յոլա էին գնում սեփական մանկապարտեզում և սեփական «հայաթում»` չնայած ծնողների անդուլ բողոքներին:
Ի դեպ, այդ նույն ծրագրով տիկին Նանին 2010 թ. կրկին դրսից` բարեգործական նպատակներով, գումար ստացավ` 17 միլիոն (դրա՜մ), որի 10 միլիոնը ծախսվեց բեռների ներմուծման վրա:
«Кто этот потерпевший, откуда он пришел?» (նկատի ունենք` «բեռները», որոնք փակ դռներից կարծես ներս այդպես էլ չմտան ու չծառայեցին իրենց նպատակին) հարցի պատասխանը նույնպես չկա:
Եվ կամ` «Մարիոթի» բակում տիկին Նանին հենց այդ հարցի պատասխանն է այսքան տարի փնտրում:
Գուցե գտնի:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ